Կիպրոսում բրիտանուհին ձերբակալվել է խմբակային բռնաբարության մասին կեղծ ցուցմունք տալու կասկածանքով
Կիպրոսի ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա բրիտանուհուն խմբակային բռնաբարության մասին կեղծ ցուցմունք տալու կասկածանքով, հաղորդում է Reuters-ը:
Բռնաբարության կասկածանքով ավելի վաղ ոստիկանությունը բերման էր ենթարկել 12 իսրայելցի դեռահասներին: Նրանցից յոթը դեռեւս ձերբակալված են, իսկ հինգն ազատ են արձակվել անցած շաբաթ:
Հուլիսին բրիտանուհին հայտարարել է, որ նրան բռնաբարել են Այա Նապա հյուրանոցի համարում, սակայն դեռահասները հերքում են իրենց մեղքը՝ հայտարարելով, որ բռնաբարություն չի եղել:
Լրագրողների հետ զրույցում Իսրայելի կրթության նախարար Ռաֆայել Պերեցն ընդգծել է մանրակրկիտ հետաքննության անհրաժեշտության մասին, քանի որ համոզված է իսրայելցի պատանիների բարձր բարոյական որակներում: