Բագրևանդի փողոցում բախվել են Honda-ն և Volkswagen-ը․ կան տուժածներ
Հուլիսի 28-ին՝ ժամը 01:08-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդի փողոցի թիվ 1 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Honda (վարորդ՝ Տ.Կ., ծնված 1986 թ.) և Volkswagen (վարորդ՝ Ա.Ն.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Honda մակնիշի ավտոմեքենայի վարորդը և Volkswagen մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ս.Ս.-ն (ծնված 1973 թ.), հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները Տ.Կ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս.Ս.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: