Մեքսիկան կօգնի Հոնդուրասին բացել 20 000 աշխատատեղ միգրանտների հոսքը կրճատելու համար
Շաբաթ Մեքսիկայի կառավարությունը հայտարարել է, որ կօգնի Հոնդուրասին բացել 20 000 աշխատատեղ այս տարվա ընթացքում եւ կաջակցի սուրճի պլանտացիաների աշխատակիցներին, հաղորդում է Reuters-ը:
Ինչպես նշում է գործակալությունը, այդ հայտարարությունն արվել էր երկու երկրների քայլերի շրջանակներում՝ ուղղված ԱՄՆ-ում միգրանտների հոսքի կրճատմանը, ինչը լարավածություն էր առաջացրել երկրի նախագաի եւ Դոնալդ Թրամփի միջեւ հարաբերություններում:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը եւ Հոնդուրասի նրա գործընկեր Խուան Օրլանդո Էրնանդեսը պարտավորվել են սկսել համատեղ աշխատանք Կենտրոնական Ամերիկայի ծաղկման ուղղությամբ, որտեղ աղքատությունն ու բռնությունը ստիպել են մարդկանց արտագաղթել դեպի հյուսիս:
Օբրադորը նշել է, որ կօգնի Հոնդուրասին սուրճի արտադրության ոլորտում, եւ երկրի մոտ այլեւս խնդիրներ չեն լինի սուրճի վաճառքի հետ կապված:
Մեքսիկայի եւ Հոնդուրաի առաջնորդների հանդիպումից հետո Մեքսիկայի ԱԳՆ Մարսելո Էմրարդը հայտնել է, որ երկրի նախագահը հանձնարարել է օգնել Հոնդուրասին բացել 20 000 աշխատատեղ մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերը:
Հոնդուրասի նախագահը հույս ունի ստեղծել խոշոր միջազգային կոալիցիա մեծաքանակ աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ Կենտրոնական Ամերիկայում: