Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս...

Պարտադիր ժամկետային զինծառայող, ջոկի հրամանատար Ազատ Խ.-ն մեղադրվում էր զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում անզգուշությամբ ծառայակցին կյանքից զրկելու մեջ. Գործի դատական քննությունն ավարտվել է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Ազատ Խ.-ի գործի դատական քննությունը:

Այս գործը երկրորդ պտույտն է կատարում դատական համակարգում:

1996 թվականին ծնված Ազատ Խ.-ն դեպքի պահին պարտադիր ժամկետային զինծառայող էր, ջոկի հրամանատար, կոչումով՝ կրտսեր սերժանտ: Նրան մեղադրանք էր առաջադրվել զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում անզգուշությամբ ծառայակցին սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Ազատ Խ.-ն, նշանակված լինելով մարտական հերթապահության, 2016 թվականի հունիսի 2-ի առավոտյան, ժամը 9-ն անց 15-ի սահմաններում դիրքի կացարանի դիմաց խախտել է «Սև նետ» տեսակի հրացանի հետ վարվելու կանոնները՝ մարտական փամփուշտներով լիցքավորված պահեստատուփը հրացանին ամրացված վիճակում անհարկի կատարել է լիցքավորում և սեղմել է հրացանի ձգանը: Կրակոց է արձակվել տվյալ պահին կրակողի դիմացի աստիճաններով բարձրացող ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Խորեն Հ.-ի ուղղությամբ, անզգուշությամբ նրան կրծքավանդակի շրջանում պատճառվել է հրազենային գնդակային միջանցիկ մահացու վիրավորում:

Այս քրեական գործով Ազատ Խ.-ն կալանքի տակ է եղել 2016 թվականի հունիսի 2-ից դեկտեմբերի 2-ը՝ 6 ամիս, ապա նորից կալանքի տակ է առնվել 2017 թվականի հուլիսի 25-ին ու արգելանքի տակ մնացել է մինչև 2019 թվականի մարտի 29-ը՝ ևս 1 տարի 8 ամիս 4 օր:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գործի առաջին դատաքննության ավարտին Ազատ Խ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար և դատապարտել է 4 տարի ազատազրկման:

Դատական ակտը բողոքարկել է տուժողի իրավահաջորդը, վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքը, դատավճիռը բեկանել, գործն ուղարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Վերաքննիչի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ազատ Խ.-ի շահերի պաշտպանը, սակայն Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունել:

2019 թվականի մարտի 18-ին այս գործի երկրորդ դատական քննությունն իր վարույթ է ընդունել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը: Նա Ազատ Խ.-ին ազատել է կալանքից՝ նրա նկատմամբ կիրառելով այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ՝ 1 միլիոն դրամի չափով:

Գործի երկրորդ դատական քննության ժամանակ ամբաստանյալ Ազատ Խ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց՝ խնդրելով հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները:

Նախաքննական ցուցմունքներում Ազատ Խ.-ն նշել էր, որ տուժող Խորեն Հ.-ին ճանաչում էր համատեղ ծառայությունից՝ մոտ վեց ամիս, նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ էր:

Դեպքի ժամանակաընթացքում իրենց գումարտակն ընդգրկված էր մարտական հերթապահության մեջ: Զինծառայող Արա Հ.-ին ամրակցված էր «Սև նետ» կոչվող հրացանը: Դեպքից երկու օր առաջ Արա Հ.-ն առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է զինհոսպիտալ: Նրան ամրակցված հրացանը մնացել է դիրքում:

Հունիսի 1-ին իրենց առաջ խնդիր է դրվել հաջորդ օրը՝ հունիսի 2-ին, կոսմետիկ նորոգում կատարել դիրքի կացարանում:

Հունիսի 2-ի առավոտյան դիրքի անձնակազմի մի մասը կատարել է կացարանի նորոգում, կացարանի գույքը, այդ թվում՝ կացարանում գտնվող «Սև նետ» հրացանը, դուրս է բերվել: Հրացանը դրված է եղել ճաշարանի մոտ:

Ժամը 9-ին ինքը ստանձնել է արթուն հերթափոխի պարտականությունները: Նկատել է, որ Խորեն Հ.-ն դուրս եկավ ճաշարանից ու գնաց զուգարան: Ինքը գնացել է «Սև նետ» հրացանի մոտ ու հարևան գյուղը դիտարկելու ցանկությամբ հրացանը դրել է արկղերի վրա: Աջ ձեռքով բռնել է բռնակից, ձախ ձեռքով բռնել է հրացանի վրայի օպտիկական սարքը, իսկ հրացանի խզակոթը հենել է իր ուսին: Այդ ընթացքում ինքը ցանկացել է լսել հրացանից արձակված ձայնը՝ դրա մեջ փամփուշտի բացակայության պայմաններում: Բացել է ապահովիչի փականը ու լիցքավորել է: Ցանկացել է հարևան գյուղի մոտ գտնվող բլուրների վրա ինչ-որ կենդանի հայտնաբերել ու «ձևականորեն կրակել դրա ուղղությամբ»: Հրացանի վրա առկա է եղել պահեստատուփ, բայց ինքը գիտեր, որ դրա մեջ փամփուշտ չկա: Օպտիկական սարքով մի պահ տեսել է Խորենին՝ դիրք բարձրացող աստիճանների վրա: 3-4 վայրկյանից նա այլևս չէր երևում: Ինքը գլուխը աջ է թեքել ու աջ ձեռքի ցուցամատով սեղմել է հրացանի ձգանը, որպեսզի հրացանի ձայնը լսի: Սակայն իր համար անսպասելի՝ կրակոց է արձակվել: Ինքը տեսել է, որ Խորենը վիրավորում է ստացել ու ընկած է գետնին: Գոռացել է, օգնություն է կանչել: Դիրքի անձնակազմը Խորենին դրել է պատգարակի վրա ու տարել է հոսպիտալ: Նույն օրն ինքն իմացել է, որ Խորենը մահացել է…

Ըստ Ազատի՝ իր ու Խորենի միջև վեճեր, կոնֆլիկտներ չեն եղել, իրենք միմյանց նկատմամբ բռնություն չեն գործադրել: Խորենին սպանելու շարժառիթ չի ունեցել… Ինքը ծանոթ էր զենքի հետ վարվելու կանոններին ու գիտեր, որ չպետք է օգտագործեր այլ զինծառայողի ամրակցված զենքը: Բոլոր խախտումներն արել է հետաքրքրասիրությունից…

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո պատասխանելով կողմերի հարցերին՝ Ազատ Խ.-ն ասել է, թե հրացանի օպտիկական սարքը մոտիկ տեղը պղտոր էր ցույց տալիս, այդ պատճառով ինքը Խորենին չի տեսել, այլ տեսել է պղտոր պատկեր, մտածել է՝ դաշտն է այդպես ցույց տալիս: Ազատ Խ.-ն պնդել է, թե կատարվածը պատահականություն էր…

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված զինվորի եղբայրը, նշել է, թե չի հավատում, որ դեպքը տեղի է ունեցել պատահականության պատճառով:

Դատարանը Ազատ Խ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելով անզգույշ կրակոց արձակելու և անզգուշությամբ ծառայակցին սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով:

Ազատ Խ.-ն դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է անազատության մեջ գտնված 2 տարի 2 ամիս 4 օրը, վերջնական պատիժ է սահմանվել 3 տարի 9 ամիս 26 օր ազատազրկում:

Ազատ Խ.-ի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, նա ազատվել է պատժի կրումից:

դիտվել է 686 անգամ
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan