Նոր մանրամասներ Երևանյան ռեստորաններից մեկում վերելակի պոկվելու դեպքից (Լուսանկարներ)
Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ հուլիսի 27-ին, Երևանյան ռեստորաններից մեկում վերելակի պոկվելու դեպքից։
Հիշեցնենք, Operativ լրատվականը հաղորդել էր, որ Երևանում, այսօր՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 18:35-ի սահմաններում, ԱԻՆ Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 82 հասցեում երկհարկանի ռեստորանային համալիրի վերելակը մոտ 12 մետր բարձրությունից ընկել է, որի մեջ եղել է 2 աշխատակից։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վիրավորները՝ ըստ բժիշկների հայտարարության, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տրամադրել է նաև դեպքի վայրից լուսանկարներ: