Ավտովթար Կոմիտաս-Վրացական խաչմերուկում. բախումից հետո «Մերսեդեսը» հարվածել է թերթի կրպակին (լուսանկարներ)
Երևանում, այսօր, հուլիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Հարություն Ա․-ի վարած Subaru մակնիշի 35 QM 428 համարանիշի և 26-ամյա Գոռ Կ․-ի վարած Mercedes մակնիշի 35 VN 037 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել կանաչապատ հատվածի վրայով ու բախվել «Հայմամուլ» ընկերությանը պատկանող կրպակին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Աղբյուրը հայտնում է, որ Mercedes-ի վարորդն ընդունել է իր մեղավորությունը։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ։