Մերկ տղամարդիկ միայն փողկապներով վազք են կազմակերպել Կիևի կենտրոնում (Տեսանյութ 18+)
Ուրբաթ՝ հուլիսի 26-ին, Կիեւի հյուրերի եւ բնակիչների ուշադրությունն է գրավել մերկ վազող տղամարդկանց մի խումբ։ Վեց նուդիստ վազում էր Կրեշչատիկով դեպի Անկախության մայդան, տեղեկացնում է ՈւՆԻԱՆ-ը։
Տղաներին նկատել են մայրաքաղաքի կենտրոնում, ժամը 20.00-ին, տեղեկացնում է «Ինֆորմատորը»։ Նրանք փողկապներով էին, որպեսզի ծածկեն տղամարդկային «արժանապատվությունը»։ Ներկա պահին վազորդներին որոնում է ոստիկանությունը։ Նրանց նման վարքի պատճառը պարզ չէ, բայց պարբերականում կարծում են, որ դա կարող է կապված լինել «մերկ վազքի» հետ, որը մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպվել էր անցած տարվա դեկտեմբերին։