Բժիշկները Իննա Չուրիկովայի վիճակը գնահատում են ծանր
Դերասանուհի Իննա Չուրիկովայի վիճակը մնում է ծանր, ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել են հիվանդանոցում։ https://ria.ru
«Վիճակը ծանր է»,- տեղեկացրել են հիվանդանոցում։
Մեկ շաբաթ առաջ Չուրիկովան «Պառաված օրիորդ» ներկայացման ժամանակ հանկարծ ընկել է բեմից։ Հանդիսատեսներն օգնել են դերասանուհուն ոտքի կանգնել և հասնել բեմի սանդուղքներին։
Բայց բեմ և կուլիսներ արդեն նրան տարել են ձեռքերի վրա։ Ներկայացումն ընդհատվել է, Չուրիկովան հոսպիտալացվել է ծանր վիճակով։ Անցած ուրբաթ նրան Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ-ի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են սուր էնդոտոքսիկոզների բաժանմունքի սովորական հիվանդասենյակ։