Դատավորի աշխատասենյակի խուզարկության հարցով ԲԴԽ–ն չի շտապում հայտարարություն անել. սպասում են դատախազությանը. Բեքմեզյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունից 10 օր անց ԲԴԽ–ն չի շտապում կատարվածի վերաբերյալ հայտարարություն տարածել։
News.am-ի հետ զրույցում ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հայտնեց, որ դեռևս խուզարկության վերաբերյալ դատախազության դիրքորոշումը չեն ստացել։
Բեքմեզյանը նշեց, որ դեռևս հուլիսի 23–ին գրություն են ուղարկել դատախազություն, սակայն դեռ պատասխան չեն ստացել։
Ավելի վաղ Բեքմեզյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի գրությունն ուսումնասիրելուց հետո դիմելու են հսկողությւոն իրականացնող դատախազին՝ պարզաբանումներ ստանալու վերաբերյալ, քանի որ ԲԴԽ–ի համար միայն մի կողմի դիրքոշորումը դեռ բավարար չէ։