Ռուս-վրացական պատերազմն ավելի մեծ բացասական ազդեցություն է ունեցել ՀՀ-ի վրա, քան ապրիլյան պատերազմը. ԱԽ քարտուղար
Operativ լրատվականը ավելի վաղ հաղորդել էր, որ այսօր Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը լայնածավալ մամուլի ասուլիս էր հրավիրել:
Ասուլիսի ժամանակ տարբեր թեմաների կողքին Հայաստանի անվտանգության քարտուղարը անդրադարձավ ռուս-վրացական պատերազմին, նշելով, որ այն ավելի մեծ բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա, քան ապրիլյան պատերազմը:
«Այս առումով շատ կարևոր է, որ մեր անվտանգային համակարգն այնպես կառուցենք, որ հնարավորինս նվազագույնի հասցնենք այդ ազդեցությունը»,-ասաց նա:
Արմեն Գրիգորյանը նաև հավելեց, որ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքներում ներգրավելու են նաև Արցախի ներկայացուցիչներին, քանի որ այդ հարցը ակնհայտորեն վերաբերում է նաեւ Արցախին:
Հիշեցնենք, որ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն էր առաջարկել, որ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքներին պետք է ներգրավել նաև Արցախի ներկայացուցիչներին: