Վլադիմիր Կարապետյանը հերքում է Թբիլիսիում և Երևանում ռեստորաններ ունենալու մասին լուրը
Իրականությանը չի համապատասխանում «Իրատես» թերթում հրապարակված լուրը, ըստ որի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը Թբիլիսիում եւ Երեւանում ռեստորաններ ունի: Այս մասին պարզաբանում է տարածել Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«ՀՀ վարչապետի աշխատակազմն անթույլատրելի է համարում այս հրապարակման մեջ տեղ գտած ոչ ճիշտ պնդումը»,-ասված է պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը իր Մամուլ բաժնում հրապարակել էր Իրատես թերթի հոդվածը, այն մասին, թե՝ Կառավարությունը շատ է հպարտանում, որ իր թիմում գործարարներ չկան, բոլորը աշխատավարձի հույսին են, դրա համար էլ պարգևատրում են. Այդուհանդերձ ծպտյալ գործարարներ գտնվել են: