Չնայած գործող իշխանությունները ժամանակին բուռն քննադատում էին համայնքային խոշորացման գործընթացը, խոշորացման նոր ալիք է սպասվում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
« «Փաստ»-ի տեղեկություններով, ՏԻՄ համակարգում նոր զարգացումներ են սպասվում՝ կապված համայնքների խոշորացման նոր ալիքի հետ։
Բանն այն է, որ չնայած գործող իշխանությունները ժամանակին բուռն կերպով քննադատում էին նախկին իշխանություններին համայնքների խոշորացման ծրագրի առումով՝ այն համարելով «ջուր» և ռիսկային գաղափար, ներկայումս մոտեցումների արմատական փոփոխություն է կատարվել։ Եթե ընդդիմադիր եղած ժամանակ նրանք նշում էին, թե այդ պիլոտային ծրագրից պետք է հրաժարվել, քանի որ անհասկանալի է, թե ինչ հետևանքներ կունենա, այժմ բավականին «դրական» մոտեցումներ ունեն այս հարցում։
Մեր աղբյուրների համաձայն, աշնանը, ամենայն հավանականությամբ, կտրվի դեռևս չխոշորացված համայնքների խոշորացման գործընթացի հերթական փուլի մեկնարկը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: