Պյոտր Պորոշենկոյի հարցաքննությունից հետո բախումներ են տեղի ունեցել. հարձակվել են նրա ավտոշարասյան վրա (տեսանյութ)
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հարցաքննությունից հետո բախումներ են տեղի ունեցել, հարձակվել են նրա ավտոշարասյան վրա: Այս մասին Twitter-ում գրել է Գերագույն ռադայի 8-րդ գումարման ազգային պատգամավոր Վլադիմիր Արեւը, հաղորդում է «112 Ուկրաինա»-ն:
Նա գրել է, որ հարձակվել են Պորոշենկոյի ավտոշարասյան վրա, ծեծկռտուք կազմակերպել թիկնապահների հետ եւ փախուստի դիմել՝ դեպի Հաղթանակի հրապարակ:
Նշենք, որ այսօր Պորոշենկոն մեկնել է Հետաքննությունների պետական բյուրոյում՝ չնայած նրան, որ նրա հարցաքննությունը նշանակվել է օգոստոսի 8-ին: