Արդեն գործում է Մյասնիկյան պողոտայի կարգավորվող լուսացույցը. Երեւանի քաղաքապետարան
Արդեն գործում է Մյասնիկյան պողոտայի կարգավորվող լուսացույցը, որը ժամանակավոր է, կգործի մինչեւ վերգետնյա անցումի կառուցումը։ Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։
«Վարորդներին խնդրում ենք լինել ուշադիր։ Լուսացույցը կարգավորելու է երթեւեկությունը միայն հետիոտնի պահանջի՝ կոճակը սեղմելու դեպքում։ Մնացած ժամանակ ավտոմեքենաների համար լինելու է կանաչ լույս։
Լրացուցիչ տեղեկացնենք, որ լուսացույցն այս վայրի համար ժամանակավոր լուծում է, այստեղ նախատեսվում է կառուցել վերգետնյա անցում»,–հայտնում են քաղաքապետարանից։