Facebook Inc-ը ջնջել է 1800 հաշիվներ եւ էջեր
Facebook Inc ընկերությունը ջնջել է ավելի քան 1800 հաշիվներ եւ էջեր, որոնք կառավարվում են Թաիլանդից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Հոնդուրասից , հաղորդում է Reuters-ը:
Ընդհանուր առմամբ, 4 երկրներում ջնջվել է 294 հաշիվ, 1509 էջ եւ 32 խումբ այն բանի համար: Դրանց հետեւորդների ընդհանուր թիվը կազմում է 274 000 մարդ:
«Բոլոր այդ հաշիվներն ու էջերը կեղծ են եղել, որոնք մարդկանց շփոթության մեջ են գցել»,- ասել է կիբերանվտանգության քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Նաթանիել Գլեյհերը:
Ընկերությունը նշել է, որ մեծացնում է կեղծ հաշիվների ու էջերի հետաքննությունը: