«Զվարթնոց»-ում գողություն է բացահայտվել. Հավաքարար կինը օդանավի սրահից ոսկյա թեւնոց է «թռցրել»
Հուլիսի 25-ին, ժամը 02.30-ին, Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գողություն կատարելու կասկածանքով, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ավիացիոն անվտանգության կայանից բերման են ենթարկել օդանավի մաքրուհի, 58-ամյա կնոջ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա օդանավի սրահից գողացել է քարերով պատված ոսկյա թեւնոց:
Գողոնն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: