Ոստիկանությունը՝ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ տեղադրելու լուրերի մասին
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է.
««Ժամանակ» օրաթերթը այսօր տեղեկություն էր հրապարակել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ է տեղադրվել:
Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և հորդորում ենք չճշտված լուրերով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը»: