Թունիսի նախագահը, ով երեկ հոսպիտալացվել էր, մահացավ
92 տարեկանում կյանքից հեռացել է Թունիսի նախագահ Բեժի Քաիդ Աս-Սեբսին: Հինգշաբթի այս մասին հայտնել է երկրի ղեկավարի գրասենյակը, հաղորդում է Daily Sabah-ը:
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ երեկ Բեժի Քաիդ Աս-Սեբսին կրկին հոսպիտալացվել է։
Պետության 92-ամյա ղեկավարին տեղավորել են զինվորական հոսպիտալում։ Նրա վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում։
Հունիսի վերջին աս-Սեբսին արդեն ժամանակավորապես հոսպիտալացվել էր ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով։ Այդ ժամանակ հոսպիտալում նա մնացել էր մի քանի օր։
Աս-Սեբսին Թունիսի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից։