Հռոմի մետրոյում պլաստիկե շշերը կփոխարինվեն տոմսերով
Հռոմի մետրոյում պլաստիկե շշերը կփոխարինվեն տոմսերով: Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հատուկ ավտոմատ սարքերը դրանք կփոխարինեն տոմսերով: Մեկ շիշը գնահատվում է 5 եվրոցենտ: Այդպիսով մեկ տոմսը կարժենա 30 հանձնած պլաստիկե շիշ:
3 կայարաններում հավաքված շշերը կրկնակի օգտագործման կդրվեն՝ նշել է Ռաջին: Նրա խոսքով՝ Հռոմը եվրոպական առաջին մայրաքաղաքն է, որը պլաստիկը փոխարինում է տոմսով: