Ահազանգ. Պոչանքը Ախթալա գետակով թափվում է Դեբեդ
«Ախթալա գետակն է, որը ներկա պահին հոսելով թափվում է Դեբետ գետ: Գետակը լցված է պոչանքներով: Այսինքն՝ հավանաբար զանգվածը սկիզբ է առնում հենց հանքերից»,- այս մասին իր Facebook-ի էջում ահազանգում է «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը:
Նա նաև գրել է. «Օրինաչափ աղտոտում, ու սպառնում թե բա ուզում եք աշխատողներին հացից կտրե՞ք:
Ոչ, ուզում ենք աշխատողներին լավ աշխատանքային պայմաններ ապահովեք իսկ առհասարակ բոլորի առողջության հետ չխաղաք»: