Լրագրողների այց Հայաստան` Հարավային Կովկասի Սիլիկոնային հովիտ
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը, համագործակցելով WCIT-ի հետ, 2019 թ. հուլիսի 17-ից 21-ը լրագրողների այց կազմակերպեց Հայաստան՝ նպատակ ունենալով հրավիրել միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունը երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտին: Նախկին ԽՍՀՄ-ի երբեմնի բարձր տեխնոլոգիաների կենտրոն Հայաստանը դարձել է Հարավային Կովկասի Սիլիկոնային հովիտը՝ ստարթափների կենտրոն, որը շարունակաբար զարգանում է տեխնոլոգիաների ոլորտում եւ ձեռք բերում համաշխարհային ճանաչում:
Եվրոպացի լրագրողների խումբը հնարավորություն ունեցավ բացահայտել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը եւ տեխնոլոգիական ձեռքբերումները` Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ կոնգրեսի շրջանակներում, որը տեղի է ունենալու 2019թ. հոկտեմբերի 6-9-ը Երեւանում:
Այցի ընթացքում լրագրողներն այցելեցին հայաստանյան սթարթափներ եւ ՏՏ ընկերություններ։