Queen-ը երեք նոր տեսահոլովակ կթողարկի
Queen-ը պատրաստում է երեք նոր տեսահոլովակ թողարկել, խմբի ադմինիստրացիանս այս մասին հայտնել է Facebook-յան էջում։
Նշվում է, որ երաժիշտներն այդ կերպ ցանկանում են նշել YouTube-ում «Bohemian Rhapsody» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի 1 մլրդ դիտումները։
Նաեւ մրցույթ է հայտարարված, որի համաձայն՝ խմբի բոլոր երկրպագուները կարող են մասնակցություն ունենալ այդ բոլոր տեսահոլովակների ստեղծմանը։ Մրցույթը ստացել է You are the Champions անվանումը Queen-ի հայտնի երգի՝ «We are the Champions» երգի համանմանությամբ։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հրապարակվել է Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի «Time Waits For No One» չհրապարակված երգը։ Կոմպոզիցիան ձայնագրվել է 1986թ.-ին` կատարողի մահվանից 5 տարի առաջ: Երգը նախկինում չի հայտնվել Queen խմբի ձայնասկավառակներում եւ այլ աուդիոկրիչներին։