Հենրիխ Մխիթարյան․ Հրաշալի ուղեւորություն էր, շնորհակալություն Ամերիկա
Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական թիմի ամերիկյան մրցաշրջագայության վերջին հանդիպումից հետո սոցիալական ցանցերում գրել է, որ հրաշալի ուղեւորություն էր եւ շնորհակալություն է հայտնել։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում անցկացրած վերջին խաղում «Արսենալը» մրցեց Մադրիդի «Ռեալի» հետ։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ Հետխաղյա 11 մետրանոցներով «Ռեալը» հաղթեց 3։2 հաշվով։ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 75-րդ րոպեին։