Արցախում զոհված 19–ամյա զինծառայողի ինքնությունը հայտնի է. Նա Արագածոտնից էր և 7 ամսվա ծառայող
Արցախում զոհված 19–ամյա զինծառայողի ինքնությունը հայտնի է:
ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած 19–ամյա զինծառայողը Վոլոդյա Գալոյանն է, Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքից։ News.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Մելսիկ Ղազարյանը նշել է, որ Վոլոդյան 7 ամիս առաջ էր մեկնել ծառայության։
«Հայրը արտագնա աշխատանքով էր զբաղվում։ Վոլոդյան տան միակ տղան էր, քույրն ամուսնացած է, սոցիալապես այնքան էլ լավ վիճակում չէին ապրում»,–ասել է գյուղապետը։
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, Արցախում 19-ամյա զինծառայող է զոհվել: