Մենամարտում ստացած վնասվածքներից մահացել է ռուսաստանցի բռնցքամարտիկ Մաքսիմ Դադաշեւը
ԱՄՆ-ի Օքսոն Հիլ քաղաքում հուլիսի 20-ին պուերտոռիկացի Սաբրիել Մատիասի հետ մենամարտում ստացած վնասվածքներից հուլիսի 23-ին մահացել է 28-ամյա ռուսաստանցի բռնցքամարտիկ Մաքսիմ Դադաշեւը, հաղորդում է tass.ru-ն։
Ամբողջ մենամարտի ընթացքում Դադաշեւը բազմաթիվ ծանր հարվածներ է ստացել գլխին։ 11-րդ ռաունդում նրա թիմն ընդունել է պարտությունը։ Մենամարտից հետո Դադաշեւը ուղեղի այտուցների հետեւանքով վիրահատվել է եւ հայտնվել արհեստական կոմայում։ Փրկել մարզիկի կյանքը չի հաջողվել։
Դադաշեւը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել էր 14 մենամարտ, տարել 13 հաղթանակ։