Ոստիկանները բացահայտել են Նոր Նորքի բնակարանային գողությունը
Հուլիսի 8-ին անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են Երեւանի Գյուլիքեխվյան փողոցի շենքերից մեկի բնակարանի դուռը, մտել ներս, գողացել ոսկյա կախազարդ ու լուսանկարչական տեսախցիկ՝ տանտիրոջը պատճառելով 370.000 դրամի վնաս:
Հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտել չհաջողվեց: Օրեր անց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումերով վարկած առաջ քաշվեց, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինեն Երեւանի 30, 34 եւ 36-ամյա բնակիչներ:
Ճշտվեց նրանց ինքնությունն ու կասկածյալներից երկուսը բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանություն: Նրանք ձերբակալված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ կասկածյալին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: