Խոշոր վթար Արցախում. նոր մանրամասներ և լուսանկարներ
Ինչպես ավելի վաղ Operativ լրատվանը հաղորդել էր, այսօր՝ հուլիսի 23-ին ժամը 06:30-ի սահմաններում Խոշոր վթար է տեղի ունեցել Արցախում: վիրավորները ուղղաթիռով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:
Դեպքը տեղի է ունեցել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 80-րդ կիլոմետրին. ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 47-ամյա Կ. Խ-ն, վարելով «LEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից աջ և գլորվել ձորը:
Արցախի ոստիկանությունից Operativ լրատվականին մանրամասնել են, որ, վթարի հետևանքով Լոռու մարզի բնակիչն ու նրա ուղևորը՝ Մարտակերտի շրջանի բնակիչ, 34-ամյա Ա. Ա-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ այնտեղից ուղղաթիռով հասցրել են Երևան:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «LEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության շրջանային բաժինը:
Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա: