«Բարսելոնան» 10 տարվա պայմանագիր է առաջարկել Մեսսիին
Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր է հերթական` նոր պայմանագիրն առաջարկել արգենտինացի հարձակվող Լեո Մեսսիին:
«Բարսելոնա»-ն Մեսսիին կառաջարկի նոր՝ 4-ամյա պայմանագիր մինչև 2023 թվականը, ըստ որի Մեսսին մինչև 36 տարեկանը կմնա ակումբում: Արգենտինացու ներկայիս գործող պայմանագիրը ստորագրված է մինչև 2021 թվականը:
Եթե Մեսսին ստորագրի պայմանագիրը, ապա այն կլինի թվով 10-րդը ֆուտբոլիստի և ակումբի միջև:
Մեսսին «Բարսելոնա»-ի ակումբի սան է և ամբողջ կարիերան անցկացրել է այդ թիմում: