Հայտնի է աշխարհի ամենաթանկ սպորտային թիմը
Forbes ամսագրի վարկածով աշխարհի ամենաթանկ թիմ է ճանաչվել ֆուտբոլի ազգային լիգայի «Դալաս Կովբոյս» ակումբը, հաղորդվում է պարբերականի պաշտոնական կայքում:
Թիմի արժեքը գնահատվում է 5 մլրդ դոլար: Նշվում է, որ ակումբի շահույթը կազմում է տարեկան 365 մլն դոլար:
Երկրորդ տեղը զբաղեցնում է Բեյսբոլի գլխավոր լիգայի «Նյու Յորք Յանկիս» թիմը (4.6 միլիոն դոլար):
Երրորդ հորիզոնականում «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբն է (4.24 մլն դոլար), իսկ չորրորդում՝ «Բարսելոնան» (4.02 մլն դոլար):