Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա...

Ոստիկանությունում, ՋՕ-ներում, ՀՖՖ-ում, այլ ոլորտներում ուսումնասիրությունների ՊՎԾ հաշվետվություն

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ներկայացրել է 2019 թվականի առաջին կիսամյակի ըն¬թաց¬քում ծառայության կողմից կատարած հիմնական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:

Սույն հաշվետվությունը ներառում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ նաեւ Ծառայություն) կողմից 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված հիմնական աշխատանքները:


Կատարած հիմնական աշխատանքներ

1. ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկումներ եւ ուսումնասիրություն է իրականացվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում։ Կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք խախտումներ։ Արդյունքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ մարզպետարաններին եւ ՀՀ առողջապահության նախարարությանն ուղարկվել են համապատասխան գրություններ, որոնցով առաջարկվել է հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք միտված են եղել ոլորտն ազատականացնելուն։

Ոլորտն ազատականացնելու անհրաժեշտությունը բխել է մշտադիտարկման արդյունքում պարզված այն հանգամանքից, որ 2015-2018 թվականների ընթացքում հեմոդիալիզի սարքավորումներ եւ պարագաներ են ներմուծվել թվով 8 կազմակերպությունների կողմից, որոնցից 2 կազմակերպություններ՝ «Ֆրեզեն» եւ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ները, ներմուծել են ընդհանուրի 82.9%-ը՝ համապատասխանբար 41.7% եւ 41.2% մասնաբաժիններով։ Ընդ որում, ՀՀ տարածքում գործող 9 պետական բժշկական կենտրոններից 3-ին («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», «Վանաձորի բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն») հեմոդիալիզի պարագաներ է մատակարարել «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, իսկ մնացածին՝ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի մի շարք խախտումներ։

Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի փետրվարի 11-ի թիվ Հ/001-19 հանձնարարագրի հիման վրա սկսված ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով եւ ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով, ինչի արդյունքում հարուցվել են քրեական գործեր:

2. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ Հ/017-18 եւ 2019 թվականի մարտի 19-ի թիվ Հ/003-19 հանձնարարագրերի հիման վրա ուսումնասիրություններ են իրականացվել «Արմավիր», «Էջմիածին», «Արտաշատ» եւ «Արարատ» ջրօգտագործողների ընկերություններում։ Ուսումնասիրությունների արդյունքում հիմնականում արձանագրվել են չհիմնավորված ծախսեր, պակաս արտացոլված հասույթներ, իրականությանը չհամապատասխանող դեբիտորական պարտքեր, անորակ հիմնանորոգման աշխատանքներ, կանոնադրական եւ իրավական խախտումներ։ «Արմավիր» ՋՕ ընկերությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ խախտումների արդյունքում պատճառված վնասը կազմել է շուրջ 1099.2 մլն. ՀՀ դրամ, «Էջմիածին» ՋՕ ընկերությունում՝ 1123.9 մլն. ՀՀ դրամ, «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունում՝ 1071.2 մլն. ՀՀ դրամ, «Արարատ» ՋՕ ընկերությունում՝ 644.2 մլն. ՀՀ դրամ: Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են տեղեկանքներ եւ ներկայացվել են ՀՀ վարչապետին, այնուհետեւ ուղարկվել են ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով: Տրամադրված տեղեկանքի հիման վրա հարուցվել է քրեական գործ:

3. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի նոյեմբերի 28-ի թիվ Հ/026-18 հանձնարարագրի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն «Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում: Իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։ Բացի այդ, ուսունասիրությամբ պարզվել է, որ Հիմնադրամի կողմից ձեռք է բերվել 222.0 մլն. արժողությամբ գույք առանց գնման որեւէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով։ Համալսարանում վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց մշտապես հաշվարկվել է հաստիքային աշխատավարձը մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ։ Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով եւ ուղարկվել ՀՀ դատախազություն։ ՀՀ դատախազության կողմից տեղեկանքն ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ տեղեկանքում նշված հանգամանքները քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում ստուգելու նպատակով։

4. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ Հ/018-18 հանձնարարագրի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում: Ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացների նկատմամբ օրինականության եւ արդյունավետության վերահսկողությունը: Իրականացված ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականների ընթացքում կազմակերպված մի շարք գնման գործընթացներ իրականացվել են այդ ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերի խախտումներով: Մասնավորապես՝ մի շարք դեպքերում գնման առարկաներն ու դրանց տեխնիկական բնութագրերը չեն եղել օբյեկտիվորեն հիմնավորված եւ համարժեք այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվել է տվյալ գնումը: Հաճախ տեխնիկական բնութագրերով ապրանքատեսակներին ներկայացվող պահանջները կրել են բարդեցված բնույթ, ինչի արդյունքում` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից չեն ապահովվել հավասար պայմաններ գնման գործընթացին հնարավոր մասնակիցների համար՝ առաջացնելով մրցակցության համար չհիմնավորված խոչընդոտներ։ Միաժամանակ, որոշ դեպքերում բարձր որակական չափանիշեր պարունակող ապրանքատեսակները ձեռք են բերվել շուկայականից ակնհայտ ցածր գներով, ինչի արդյունքում առաջացել է ռիսկ, որ մատակարարների կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը մատակարավել են տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքատեսակներ։ Խախտումներ են արձանագրվել նաեւ բուժսպասարկման ոլորտում, մասնավորապես՝ դեղորայքի եւ բժշկական այլ պարագաների գնման՝ պլանավորման եւ ձեռքբերման, դրանց հաշվառման, բաշխման, պահպանման, սանիտարահիգենիկ պայմանների ապահովման ոլորտներում։ Որոշ ՔԿՀ-ներում արձանագրվել են նաեւ անորակ եւ ժամկետանց դեղերի առկայություն։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականներին կազմակերպված եւ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրության առակա հանդիսացած գնման գործընթացներում թույլ են տրվել տվյալ դաշտը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք նորմերի խախտումներ, որոնք առաջացրել են պետական միջոցների անարդյունավետ օգտագործման ռիսկեր։ Տեղեկանքը զեկուցվել է ՀՀ վարչապետին, այնուհետեւ ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով:

5. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ Հ/018-18 հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել նաեւ ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում, որն ամփոփվել է համապատասխան տեղեկանքով: Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ Հիմնադրամը փաստացի մի շարք դեպքերում շեղվել է կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ ամրագրված իր հիմնական նպատակներից: Արձանագրվել է, որ Հիմնադրամի կողմից մի շարք դեպքերում իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը չի ուղղվել Հիմնադրամի կանոնադրական նպատակների իրագործմանը եւ տարիներ շարունակ չեն իրականացվել արդյունավետ եւ կառուցողական ծրագրեր ուղղված դատապարտյալների եւ կալանավորված անձանց կրթական եւ այլ սոցիալական խնդիրների բարելավմանը: Ավելին՝ հաճախ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս Հիմնադրամի կատարած ծախսերը գերազանցել են ստացված եկամուտները եւ Հիմնադրամը չի գործել արդյունավետ, ինչի արդյունքում՝ 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կուտակել է շուրջ 110 մլն. դրամի պարտք: Տեղեկանքով արձանագրվել է, որ կա Հիմնադրամին եւ պետությանը շուրջ 125 մլն. դրամի պատճառված վնասի ռիսկ, եւ շուրջ 75 մլն. դրամի անարդյունավետ ծախս կատարած լինելու ռիսկ: Տեղեկանքը զեկուցվել է ՀՀ վարչապետին, այնուհետեւ ներկայացվել է ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով:

6. Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ Հ/005-19 հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել ՀՀ ոստիկանությունում: Ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է հաշվառման համարանիշերի գնման գործընթացների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության եւ «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ի միջեւ կատարված գործարքների օրինականությունը եւ արդյունավետությունը։ Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով եւ ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 310–րդ (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հոդվածների հատկանիշներով։ Հատկանշական է նաեւ, որ նշված ուսումնասիրության ավարտից հետո ՀՀ ոստիկանության կարիքների համար հաշվառման համարանիշերի ձեռքբերման նպատակով վերջինիս կողմից 06.06.2019 թվակնին կազմակերպվել է նոր մրցույթ, որի ընթացքում 2008 թվականից հիշյալ որոլտում անցկացված մրցույթներում միշտ հաղթող ճանաչված «Բիլլ Սթոուն» ՍՊ ընկերությունը նախկինում կատարած գնային առաջարկից շուրջ 40 տոկոս ցածր գնային առաջարկ է կատարել:

7. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի նոյեմբերի 19-ի թիվ Հ/025-18 հանձնարարագրի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն «Հայաստանի երիտասարդական» հիմնադրամում: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են հիմնադրամի մուտքերի օրինականության եւ դրանց օգտագործման արդյունավետության մասով խախտումներ: Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքում եւ ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով եւ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու նպատակով։

8. Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի մայիսի 22-ի թիվ Հ/006-19, 2019 թվականի ապրիլի 22-ի թիվ Հ/004-19 եւ 2019 թվականի մարտի 19-ի թիվ Հ/002-19 հանձնարարագրերի հիման վրա համապատասխանաբար ՀՀ Արմավիրի մարզի Տալվորիկ, Զարթոնք եւ ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքապետարաններում իրականացվել են ուսումնասիրություններ։ Ուսումնասիրությունների արդյունքում հիմնականում արձանագրվել են խախտումներ գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման, որոշ հողատարածքների համար հողի հարկի հաշվարկման եւ համապատասխան գանձումները թերություններով իրականացնելու վերաբերյալ։ Ուսումնասիրութունների արդյունքում կազմվել են համապատասխան տեղեկանքներ եւ ներկայացվել են ՀՀ վարչապետին: ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնք եւ ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքապետարաններում իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկանքները ներկայացվել են ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով, ինչի արդյունքում հարուցվել են քրեական գործեր: ՀՀ Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքապետարանում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ Արմավիրի մարզի մարզպետին՝ մարզում նմանատիպ թերությունները վերացնելու նպատակով:

9. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի թիվ Հ/024-18 հանձնարարագրերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ ՓԲԸ-ում: Ոսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ լաբորատորիան լինելով հավատարմագրված, չի համապատասխանում «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի եւ ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտի մի շարք կրիտիկական նշանակության կետերի պահանջներին, ինչը կասկածի տակ է դնում լաբորատորիայի կողմից տրամադրված ցանկացած եզրակացության հավաստիությունը: Արձանագրվել է նաեւ, որ լաբորատորիայի կողմից տրամադրված արձանագրությունները համարակալված չեն հերթականությամբ, ինչը հնարավորություն է տալիս լաբորատորիային անհրաժեշտության դեպքում հետին թվով արձանագրություններ տրամադրել: Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով եւ ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով:

10. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի թիվ Հ/022-18 հանձնարարագրերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Հավատարմագրման ազգային մարմին ՊՈԱԿ-ում: Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով եւ ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով: Տրամադրված տեղեկանքի հիման վրա ՀՀ ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ:

 

11. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի թիվ Հ/014-18 հանձնարարագրերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ում: Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով եւ ուղարկվել ՀՀ վարչապետին:

12. ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացվել է 6 մշտադիտարկում ՔԿԾ-ի «Նուբարաշեն», «Վարդաշեն» եւ Սեւան ՔԿՀ-ներում՝ ընթացիկ շինարարական աշխատանքների արդյունավետության գնահատման նպատակով։ Կատարված մշտադիտարկումներով պարզվել է, որ վերոնշյալ ՔԿՀ-ներում՝ ՔԿԾ-ի եւ մի շարք կապալառու կազմակերպությունների միջեւ 2018 թվականի դեկտեմբեր ամսին կնքված համապատասխան կապալի պայմանագրերով նախատեսված շինարարական աշխատանքները մեկնարկել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված նորմատիվների եւ կանոնների բազմաթիվ խախտումներով։ Մշտադիտարկմամբ արձանագրվել է, որ առկա է ՔԿԾ-ի եւ կապալառու կազմակերպությունների միջեւ կնքված պայմանագրերով նախատեսված աշխատանքների սահմանված ժամկետում եւ սահմանված որակով չիրականացման ռիսկ, եւ կա հավանականություն, որ ՀՀ կառավարության՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 1291-Ն որոշման ընդունման համար հիմք հանդիսացած հիմնավորման մեջ ներկայացված հրատապ խնդիրները լուծում չստանան եւ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված շուրջ 160 մլն. ՀՀ դրամի չափով գումարը չծառայի իր նպատակին՝ նույնիսկ ֆինանսական կորուստներ չլինելու պարագայում։ Մշտադիտարկումներն իրականացնելուց հետո կազմվել է տեղեկանք, որը զեկուցվել է ՀՀ վարչապետին:

13. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2013-2018 թվականների ընթացքում վառելիքի ձեռքբերման եւ օգտագործման գործընթացների նկատմամբ:

Արդյունքում պարզվել է, որ Հարկադիր կատարման ծառայությունը, նախնական գնահատականներով, նշված ժամանակահատվածում իր կարիքներից չբխող շուրջ 143.9 մլն դրամի վառելիք է ձեռք բերել՝ չհիմնավորելով դրա հետագա ծախսը: Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքը եւ կից նյութերը տրամադրվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությանը։ Տեղեկանքով վերհանված հանգամանքները ստուգելու նպատակով՝ տրամադրված փաստաթղթերը կցվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական չարաշահումներ կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործին։

14. ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայության մոնիթորինգի եւ վերլուծության վարչությունը 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վերլուծություն է իրականացրել «Սերմերի Գործակալություն» ՊՈԱԿ-ի 2013-2018 թթ․ գործունեության վերաբերյալ: Արդյունքում կազմված տեղեկանքը եւ կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ դատախազություն հիշյալ կազմակերպությունում իրականացված չարաշահումների եւ հափշտակության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված համապատասխան քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով:

15. Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական վերահսկողական ծառայություն ընդհանուր թվով մուտքագրվել է 489-ը քաղաքացիների դիմում-բողոքներ: 222 դիմումի նկատմամբ սահմանվել է հսկողություն:

16. Կատարվել են 95 քաղաքացիների ընդունելություններ, որի ընթացքում 62 քաղաքացու տրվել են պարզաբանումներ եւ գրավոր պատասխաններ նրանց կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ:

17. Ծառայության ղեկավարի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ Հ/017-18 հանձնարարագրի հիման վրա «Երեւան» ջրօգտագործողների ընկերությունում իրականացվող ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:

18. Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի հունիսի 11-ի թիվ Հ/008-19 հանձնարարագրի հիման վրա «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում իրականացվող ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:

19. Ծառայության ղեկավարի՝ 2019 թվականի հունիսի 13-ի թիվ Հ/009-19 եւ Հ/010-19 հանձնարարագրերի հիման վրա ներկայումս ՀՀ ոստիկանությունում իրականացվող ուսումնասիրությունն ընթացքի մեջ է:

դիտվել է 420 անգամ
Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր... Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմա... Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թո... Հենրի Քավիլն առաջին անգամ հայր կդառնա Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկ... Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական ... Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվա... Արարատի մարզում բենզալցակայանի գործունեությու... Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Էլյա Գևորգյանին... ԱՄՆ-ը չի պաշտպանել Ռաֆահում գործողություն սկս... Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գո... Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan