Քնելուց առաջ ցնցուղ ընդունելը կարգավորում է քունը. գիտնականներ
Քնելուց 1-2 ժամ առաջ ցնցուղ ընդունելը կարող է զգալիորեն բարելավել քնի որակը, պարզել են Տեխասի համալսարանի մասնագետները:
EurekAlert!-ում մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ գիտնականները ամփոփել են 5322 հետազոտություններ, որոնք նվիրված էին ցնցուղ կամ լոգանք ընդունելու և քնի որակի միջև կապին:
Պարզվել է, որ լոգանք ընդունելն իսկապես օգնում է ավելի լավ քնել, իսկ քնի բարելավման համար ջրի օպտիմալ ջերմաստիճանը 40-42 աստիճան Ցելիսիուսն է: Նման ջերմաստիճանի ցնցուղ կամ լոգանք ընդունելը կարող է օգնել սովորականից 10 րոպե շուտ քնել:
Գիտնականները բացատրում են, որ մարմնի ջերմաստիճանը, ինչպես և քունը, կարգավորվում են օրական ռիթմերով:
Օրվա երկրորդ կեսին միջին վիճակագրական մարդու մարմնի ջերամստիճանը 1-1.5 աստիճան Ցելսիուսով ավելի բարձր է, քան քնած ժամանակ, երբ ջերմաստիճանը իջնում է նվազագույն աստիճանի:
Քնելուց մեկ ժամ առաջ մարմնի ջերմաստիճանը նվազում է 0.25-0.5 աստիճանով և շարունակում է նվազել՝ հասնելով ամենացածր մակարդակին քնի ուշ փուլի սկզբում: Արթնանալուց առաջ մարմնի ջերմաստիճանը սկսում է բարձրանալ:
Related image
Տաք լոգանքը, ըստ գիտնականների, խթանում է արյան շրջանառությունը: Դրա համար քնելուց 1-2 ժամ առաջ ցնցուղ ընդունելը օգնում կարգավորել օրական ռիթմերը և հետեւաբար նաև քունը: