Արմեն Գասպարյանը նշանակվել է Տավուշի մարզի ոստիկանապետ, իսկ Արթուր Զաքարյանը՝ Արարատում ոստիկանության մարզային պետի ժամանակավոր պաշտոնակատար
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Operativ լրատվականի հայտնում են, որ Արմեն Գասպարյանը նշանակվել է Տավուշի մարզի ոստիկանապետ:
«ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով Տավուշի մարզային վարչության պետ է նշանակվել Արմեն Գասպարյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը: Արարատում ոստիկանության մարզային պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Զաքարյանը, ով նախկինում օպերատիվ գծով տեղակալ էր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցման կարգով ասենք, որ Տավուշի մարզի նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշանակվել է ոստիկանության զորքերի հրամանատար։