Տիգրան Խաչատրյանը հանդիպել է կոնյակագործների և գինեգործների հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ոլորտային քննարկում
է ունեցել Հայաստանի ոնյակագործության և գինեգործության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են շրջանառու միջոցներին առնչվող խնդիրները, պետական աջակցության
ծրագրերի վերակառուցման հնարավորությունները` ըստ ընկերությունների պահանջների:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել արտահանման խնդիրներին, մասնավորապես` ռուսական շուկայում արտահանման խթանման հնարավորություններին: Ընկերություններն առաջարկներ են ներկայացրել արտաքին
շուկաներում հայկական ոգելից խմիչքների առաջմղման միջոցառումների վերաբերյալ:
Ոլորտի ներկայացուցիչներն իրենց մտահոգություններն են ներկայացրել այնպիսի խնդիրների առնչությամբ, ինչպիսիք են ֆակտորինգի ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը, արտարժույթի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերի նվազեցումը, շուկայում կեղծ արտադրանքի առկայությունը: Առաջարկվել է քննարկել նաև լոգիստիկ հարցերը, հարկային և մաքսային վարչարարության խնդիրները։
Որոշ կետերի առնչությամբ Տիգրան Խաչատրյանը հանձնարարականներ է տվել «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամին։ Նախարար Խաչատրյանը գինեգործների և կոնյակագործների հետ հանդիպման ընթացքում դիտարկել է որոշ երկրների շուկաներ թիրախավորելու նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով գործող առևտրային կարգավորումները և հետաքրքրությունը։
Հանդիպման արդյունքում պայմանավարվածություն է ձեռք բերվել առ այն, որ առաջարկները կամբողջացվեն և գրավոր կփոխանցվեն նախարարությանը։