Զինված ուժերում միջադեպերի նվազում կա, բայց կան նաև թերություններ. Դավիթ Տոնոյանը ՊՆ-ում հանդիպում է ունեցել լրագրողների հետ
Զինված ուժերում տարվա կտրվածքով միջադեպերի նվազում կա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նա նշեց, որ այս դեպքում վիճակագրությունն ամենաանշնորհակալ մոտեցումն է, որ կարելի է ցուցաբերել, որովհետև ցանկացած մեկ զինծառայողի, գործընկերոջ մահը անվերականգնելի է և բարոյապես բոլորի վրա ազդում է:
«Կարող եմ ասել, որ ունենք որոշակի նվազում, բայց նաև ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտելու տվյալ զինծառայողի հոգեվիճակը:
Պետք էր շատ ավելի աշխատել, հանձնարարությունները տրված են, ավելին չեմ կարող ասել, քանի որ նախաքննություն է ընթանում»,- ասաց Տոնոյանը: