Երևան, 26.Օգոստոս.2019, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Գարիկ Խարլամովի կինը Մալդիվներում հանգստացել ... Իսրայելը Լիբանանում հարվածել է պաղեստինցիների... Թրամփը Ռուսաստանի պատճառով վիճել է G7-ի առաջն... Սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Պլասիդ... Ռաուլ Խաջիմբան առաջատար է Աբխազիայի նախագահակ... Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանի գործի շարունա... Արճիս համայնքի բնակիչները փակել են Բագատաշեն-... Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Ջոնսոնը մոլորվե... Երևանում սպասում են Պուտինի այցին Օգոստոսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատա... Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհի... Ժերար Պիկեն 500-րդ հանդիպումն է անցկացրել «Բա... «Գազպրոմ Արմենիա» -ն տեղեկացնում է, որ գազ չի... Հնագետները բացահայտել են Պրահայի ամրոցից առեղ... Լևոն Արոնյանը կրեց երկրորդ պարտությունը Աշխարհի երկրները պայմանավորվել են պաշտպանել շ... Կղզի՝ 850 հազար դոլար արժողությամբ «Ռոման» տանը մրցեց «Ջենոայի» հետ եւ չկարողացա... Երկիր մոլորակին սպառնացող միջուկային զենքը դե... Նորաշենիկ գյուղի վերջնամասում բռնկված հրդեհը ... Մայա Պողոսյանի լողափնյա նկարը Ամերիկան այլեւս չունի երբեմնի ռազմական գերազա... Յուրաքանչյուր Կենդանակերպի նշան սեփական կյանք... Սերխիո Ագուերոն՝ 400 գոլի հեղինակ Անհրաժեշտ է չեղարկել մահապատժի մորատորիումը. ... Օդապարուկների պատճառով մարդկանց կյանքեր են խլ... Շենգավիթում կրակոցներից սպանվածը թաղային հեղի... Ֆրանսիան պատրաստ է հրաժարվել տեխնոլոգիական ըն... «Ուդինեզեն» հյուրընկալեց «Միլանին» և հաղթանա... Դա, իհարկե, ճիշտ է, որ 39 մլրդ ֆունտ ստերլինգ... Սամվել Սեվադան եւ Հենրիկ Նազարյանը պարգեւատրվ... Գերթեթեւ ինքնաթիռը բախվել է ուղղաթիռի հետ իսպ... Գյումրիի տոնն ավարտվեց հրավառությամբ, որը «լա... «Տոտենհեմը» տանը մրցեց «Նյուքասլի» հետ եւ պար... Նա լուրջ ուղերձներ է ուղարկում Ռուսաստանին եւ... Սիրուշոն՝ կիսատաբատով և սպիտակ երանգի վերնաշա... Արտաշիսյան փողոցում գտնվող դպրոցի ետնամասու... Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝... «Արարատ-Արմենիան» երեք խաղում 9 միավորով հավա... Դոնալդ Թրամփի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբե... Առանձնապես ոչ երգիչներին ենք գումար տվել, ոչ ... Էս պահին Շիրակում ունենք 3600 ժամանակավոր կաց... Մոտ ապագայում Իրանը կներկայացնի սեփական արտադ... Մեր ընդհանուր կորուստը կազմում է շուրջ մեկ տր... Եւ սա նշանակում է, որ Գյումրին հաղթել է, գյու... Իրանի ԱԳՆ Մուհամադ Ջավադ Զարիֆը ժամանել է Բիա... Դիմակներ ոտքերի համար Բեյրութում երկու իսրայելական անօդաչու սարքերի... G7-ի բոլոր անդամները հակված են տարածաշրջանում... «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բորնմութին» ... Ադրբեջանցի գրոսմայստերի բացատրությունը Մարիա ... Կրակոցներ Երևանում. կա 1 զոհ և վիրավորներ, դե... Վրաերթ Շարուրի փողոցում. հետիոտնը հոսպիտալացվ... ՃՏՊ Թբիլիսյան խճուղում․ կան տուժածներ Իրանի սրբատեղիները ապականելու դեպքում թշնամին... Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը խնդրանքով դիմում է... Գյումրիում ակցիա տեղի ունեցավ` հաջակցություն ... 17-ամյա պատանին «տիրի» հրացանով վիրավորել է 2... Հենց նոր մի հետաքրքիր տեղեկություն իմացա. Հայ... 6 պարզ խորհուրդ, որոնք կօգնեն նվազեցնել խոլես... Глюк’oZa-ն ներկայացել է հետաքրքիր պատկերով լո... Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել բայքե... Վթար՝ Գեղարքունիքում․ 4 հոգի հոսպիտալացվել է.... «5 տարի տղես Ղարաբաղ կռվավ, ինվալիդ դառավ, հի... Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնի... MMA-ի մրցաշարում մրցավարը 3 անգամ անտեսել է պ... Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կմար... Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմա... Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը ... Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Ստ... G7-ի առաջնորդները կանաչ լույս են տվել Մակրոնի... ՃՏՊ Արագածոտնի մարզում. Փայտով բարձված ЗИЛ-ը,... Թրամփը չի բացառել, որ կհրավիրի Պուտինին G7-ի ... Ստորջրյա գրադարան Ֆլորիդայի հյուրանոցներում Աշոտավան գյուղի խմելու ջրի ավազանում սողուննե... Լյարդի համար քաղցրը կարող է ավելի վտանգավոր լ... Թունավոր սարդը մտել էր ամերիկացի կնոջ ականջը Այսօրվա իշխանությունները դեմքով շրջվել են դեպ... Փաստաբանները բողոքարկել են Թրամփի՝ օգտատերերի... Հնագույն բույսը, որն աճում է Բրիտանիայում, 60... Գյումրիի Սերգեյ Մերկուրովի թանգարանում ցուցադ... Առևանգված վեցամյա երեխային Տեխասում գտել են մ... Ռուսները հիբրիդային պատերազմի են պատրաստվում ... Գվարդիոլա․ Ես լավագույն մարզիչը չեմ Թախանձագին խնդրում ենք մեր քաղաքապետին, որ ու... «Իմ քայլը» խմբակցությունում պառակտում չի առաջ... Քայլի Ջենները պարծեցել է դիզայներական կոշիկնե... Սերժ Սարգսյանի «ձերբակալության», հետո այդ օպե... Երևան քաղաքի «Մալաթիա մոլի» շենքում բռնկված հ... Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը օգոստոսի 24... ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցում է Գ... ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին օգոստոսի 24-ին Սյո... ԱՄՆ-ը և Բրիտանիան կստեղծեն առեւտրի հարցերով ա... Ուրախ չենք, բայց մնում ենք լավատես. Լոնդոնի «... ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ... Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mer... Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել «սխալ... Օգոստոսի 25-ին, ժամը 11:40-ին անօդաչու թռչող ... Հարսանիքի մասնակիցներից մի քանի հոգի բերման ե... Կրում ենք «Great Armenia» polo association ըն...

Մենք պետք է զարգացման բազմաբաղադրիչ ծրագիր ունենանք. ավարտվել է նախագահ Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու մարզ (Տեսանյութ և լուսանկարներ)

Նախագահ Արմեն Սարգսյանը չափազանց տպավորված է Լոռվա բնաշխարհի տեսարժան վայրերով: Այդ մասին նախագահն ասել է Լոռու մարզ աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում:

Նախագահը անհրաժեշտ է համարել մարզում տուրիզմը և հատկապես ներքին տուրիզմը խրախուսելը, ենթակառուցվածքները զարգացնելը։ «Եթե Երևանում ես ապրում, շաբաթ-կիրակի օրն ավելի լավ բան կա՞ անելու, քան վեր կենալ և գալ Լոռու մարզ կամ Սյունիք, Գեղարքունիք, Գյումրի։ Չկա՛,-ասել է նախագահը։ - Ես երկու օր է այստեղ եմ և ամբողջովին վերալիցքավորված եմ, որովհետև շփվում ես իրական բնության և բացարձակ գեղեցկության հետ։

Երկու օրվա ընթացքում առիթ ես ունենում տեսնել և վայելել պատմական նշանակություն ունեցող շատ արժեքավոր կոթողներ, ասենք՝ Օձունի վանքը կամ Լոռի բերդը։ Շատ երկրներ կերազեին նմանատիպ բերդ ունենալ և այդ բերդը կարողանային ոչ միայն պահպանել և ցուցադրել, այլև գրավիչ դարձնել և՛ իրենց երիտասարդների, ժողովրդի և՛ օտարների համար։ Այն, որ Հայաստանում՝ Լոռիում, 10-11-րդ դարերում բարձր քաղաքակրթություն է եղել, փաստ է, որին շատերը ծանոթ չեն։

Կամ կարո՞ղ ես շաբաթ-կիրակին ավելի լավ անցկացնել, քան Դսեղի մոտակայքում լռությունը, մաքուր օդը վայելես, գիշերն անցկացնես՝ զրուցելով բարեկամներիդ հետ պոեզիայից և գիտությունից, մեր մշակույթից։ Ճաշես Ահնիձորում՝ Հրանտ Մաթևոսյանի տանը՝ իր եղբոր և որդու, ազգականների հետ։ Իրականում տեսնես «Մենք ենք, մեր սարերը», մարդկանց, ովքեր ոգեշնչել են Հրանտ Մաթևոսյանին։ Նրանք իրական մարդիկ են, այսօր էլ ունեն իրենց հոգսերը։ Կամ գաս Հովհաննես Թումանյանի պայծառ անհատականության հետ շփվես՝ կրկին համոզվելով, որ խոսքը միայն պոետի մասին չէ, այլ մեծ մարդու, մեծ հայրենասերի»։

Հորդորելով շաբաթ-կիրակի օրերին այցելել Հայաստանի տեսարժան վայրեր՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայրենասիրությունը միայն հայրենիքին ծառայելը չէ կամ պատերազմի ժամանակ զինվոր դառնալը, այլ նաև՝ երկիրը ճանաչելը։

Զբոսաշրջության և ընդհանրապես զարգացման տեսանկյունից Հանրապետության նախագահը մասնավորապես կարևոր է համարել բարեկարգ ճանապարհներ ունենալը: «Ես ուրախությամբ լսեցի, որ վերջին երկու ամսվա ընթացքում Թումանյանի տուն-թանգարանն այցելել է մոտ յոթ հազար մարդ, որոնցից վեց հազարն աշակերտներ են եղել։ Եկել են, քանի որ ճանապարհը ժամանակին կառուցվել է, և այսօր այդ ճանապարհը հնարավորություն է տալիս երեխաներին գալ այստեղ,- ասել է Արմեն Սարգսյանը։- Բայց երեկ մենք գնացինք Ահնիձոր, ճանապարհ չկա։ Քսան կիլոմետր քշում ես փոշու մեջ, անընդհատ ցնցվելով, բայց փոշով պատած պատուհաններից այն կողմ տեսնում ես հիասքանչ, կուսական բնություն։

Ահնիձորում դպրոցն ունի ընդամենը քսան աշակերտ՝ մեկից իններորդ դասարան։ Իսկ Դսեղում մանկապարտեզներում մոտ երեք հարյուր աշակերտ կա, որովհետև ճանապարհն ավելի լավ է, մարդիկ ավելի մեծ հնարավորություններ ունեն։
Ահնիձորում հարյուրից ավել մարդ է ապրում: Գոյատևում են, որովհետև ամեն օր այդ ճանապարհով հնարավոր չէ գնալ ու գալ։ Ապրում են իրենց մեկուսացած կյանքով՝ դժոխային ճանապարհով դրախտում։
Ահնիձորի և շրջակա մի քանի գյուղերի համար ճանապարհ պետք է կառուցվի, բայց մինչ դա պետք է լավ մտածենք, որ ճանապարհը կառուցելով բնությանը վնաս չհասցնենք»։

Կարևորելով բնապահպանության խնդիրը՝ նախագահն ասել է. «Հատուկ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի բնությանը վնաս չտանք։ Պետք է հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ենք անում՝ և՛ բնապահպանության, և՛ տնտեսության, և՛ զարգացման, և՛ զբոսաշրջության ոլորտներում։ Պետք է ունենանք հստակ տեսլական, որը պետք է համահունչ լինի աշխարհի զարգացման տեսլականին։ Այսինքն, աշխարհը չի կարող զարգացման մի ուղղությամբ գնալ, իսկ մենք՝ հակառակ»։

Հանրապետության նախագահն ասել է, որ մեր տեսլականը կառուցելիս պետք է մտածենք, թե աշխարհը 20-30 տարի հետո որտեղ է լինելու, և որտեղ ենք մենք ուզում լինել այդ աշխարհում։ «Պետք է ունենանք ռազմավարություն, ծրագիր՝ այդտեղ հասնելու համար։ Եվ այդ ծրագիրը պետք է լինի բազմաբաղադրիչ , - նշել է Արմեն Սարգսյանը։- Մենք՝ որպես պետություն և ազգ, պետք է ծրագիր ունենանք, հստակ իմանանք, թե ուր ենք գնում: Այդ ծրագիրը պետք է համընդհանուր և համազգային լինի։ Պետք է լայն ու մեծ մտածենք, որովհետև մենք մեծ ազգ ենք, մեծ ժողովուրդ»։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ գոյատևման ճանապարհով գնալով հնարավոր չէ զարգանալ։ «Տեսլականի, ազգային ծրագրի համար կարող ենք բոլորս մեզ ինչ-որ բանից զրկել։ Եթե գիտենք, որ վաղը տեղ ենք հասնելու, ծրագիր ունենք, բոլորս լծվենք այդ ծրագրի իրականացմանը, -ասել է նախագահը։ - Մեր հիմնական հարստությունը մեր հայկական աշխարհն է, մարդիկ։ Մեր տեսլականը պետք է դրա վրա հիմնված լինի։ Հայաստանում պետք է ամեն բան զարգացնել՝ գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, ժամանակակից տեխնոլոգիաները։

Իմ առաջարկը հետևյալն է՝ պետք է ունենանք պետական ու համազգային քննարկում տեսլականի և ազգային ծրագրի շուրջ։ Մեզնից յուրաքանչյուրն իր կարծիքը պետք է ասի։ Ժամանակը գա՝ կասեմ, թե իմ տեսլականն ինչպիսինն է։ Ամեն մարդ պետք է կիսվի իր տեսակետով»։

Այդ համատեքստում նախագահը կարևոր է համարել կրթության ոլորտի զարգացումը: «Կրթության մեջ էլ պետք է պայմաններ ստեղծել, որ մարդիկ արագ շահ ստանան։ Հաջողության հասած մարդիկ շատ հաճախ, որպես բարեգործություն, ներդրում են անում կրթության մեջ։ Բայց խնդիրն այն է, որ այդ օրինակները լինեն ոչ թե բարձրագույն որակի առանձին լճակներ, այլ՝ կրթության ոլորտը մեզ մոտ դառնա ծով, որպեսզի գյուղի ցանկացած երեխա ստանա գոնե համարժեք կամ նույնին մոտ կրթություն, ինչ Երևանում։ Եվ նորից գալիս ենք նույն խնդրին՝ ճանապարհներին, որոնք նաև վիրտուալ ճանապարհներն են։ Եթե գյուղը կապված է բարձր որակի ինտերնետով, եթե երեխաներից յուրաքանչյուրն ունի համակարգիչ և միացած է համազգային կրթական ծրագրին, ապա այդ երեխան, ապրելով Դսեղում կամ Ահնիձորում, կարող է նույն կրթությունը ստանալ։ Որովհետև ապագայում համալսարանում իր հիմնական գործիքը լինելու է համակարգիչը, դասախոսը լինելու է միայն որպես մեկնաբան։ Համալսարանն այլևս ինֆորմացիա ստանալու տեղ չէ, գնում ես մեկնաբանություն, վերլուծություն, վերլուծելու ունակություն սովորելու»,- ասել է նախագահ Սարգսյանը։

դիտվել է 350 անգամ
Գարիկ Խարլամովի կինը Մալդիվներում հանգստացել ... Իսրայելը Լիբանանում հարվածել է պաղեստինցիների... Թրամփը Ռուսաստանի պատճառով վիճել է G7-ի առաջն... Սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Պլասիդ... Ռաուլ Խաջիմբան առաջատար է Աբխազիայի նախագահակ... Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանի գործի շարունա... Արճիս համայնքի բնակիչները փակել են Բագատաշեն-... Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Ջոնսոնը մոլորվե... Երևանում սպասում են Պուտինի այցին Օգոստոսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատա... Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհի... Ժերար Պիկեն 500-րդ հանդիպումն է անցկացրել «Բա... «Գազպրոմ Արմենիա» -ն տեղեկացնում է, որ գազ չի... Հնագետները բացահայտել են Պրահայի ամրոցից առեղ... Լևոն Արոնյանը կրեց երկրորդ պարտությունը Աշխարհի երկրները պայմանավորվել են պաշտպանել շ... Կղզի՝ 850 հազար դոլար արժողությամբ «Ռոման» տանը մրցեց «Ջենոայի» հետ եւ չկարողացա... Երկիր մոլորակին սպառնացող միջուկային զենքը դե... Նորաշենիկ գյուղի վերջնամասում բռնկված հրդեհը ... Մայա Պողոսյանի լողափնյա նկարը Ամերիկան այլեւս չունի երբեմնի ռազմական գերազա... Յուրաքանչյուր Կենդանակերպի նշան սեփական կյանք... Սերխիո Ագուերոն՝ 400 գոլի հեղինակ Անհրաժեշտ է չեղարկել մահապատժի մորատորիումը. ... Օդապարուկների պատճառով մարդկանց կյանքեր են խլ... Շենգավիթում կրակոցներից սպանվածը թաղային հեղի... Ֆրանսիան պատրաստ է հրաժարվել տեխնոլոգիական ըն... «Ուդինեզեն» հյուրընկալեց «Միլանին» և հաղթանա... Դա, իհարկե, ճիշտ է, որ 39 մլրդ ֆունտ ստերլինգ... Սամվել Սեվադան եւ Հենրիկ Նազարյանը պարգեւատրվ... Գերթեթեւ ինքնաթիռը բախվել է ուղղաթիռի հետ իսպ... Գյումրիի տոնն ավարտվեց հրավառությամբ, որը «լա... «Տոտենհեմը» տանը մրցեց «Նյուքասլի» հետ եւ պար... Նա լուրջ ուղերձներ է ուղարկում Ռուսաստանին եւ... Սիրուշոն՝ կիսատաբատով և սպիտակ երանգի վերնաշա... Արտաշիսյան փողոցում գտնվող դպրոցի ետնամասու... Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝... «Արարատ-Արմենիան» երեք խաղում 9 միավորով հավա... Դոնալդ Թրամփի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբե... Առանձնապես ոչ երգիչներին ենք գումար տվել, ոչ ... Էս պահին Շիրակում ունենք 3600 ժամանակավոր կաց... Մոտ ապագայում Իրանը կներկայացնի սեփական արտադ... Մեր ընդհանուր կորուստը կազմում է շուրջ մեկ տր... Եւ սա նշանակում է, որ Գյումրին հաղթել է, գյու... Իրանի ԱԳՆ Մուհամադ Ջավադ Զարիֆը ժամանել է Բիա... Դիմակներ ոտքերի համար Բեյրութում երկու իսրայելական անօդաչու սարքերի... G7-ի բոլոր անդամները հակված են տարածաշրջանում... «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բորնմութին» ... Ադրբեջանցի գրոսմայստերի բացատրությունը Մարիա ... Կրակոցներ Երևանում. կա 1 զոհ և վիրավորներ, դե... Վրաերթ Շարուրի փողոցում. հետիոտնը հոսպիտալացվ... ՃՏՊ Թբիլիսյան խճուղում․ կան տուժածներ Իրանի սրբատեղիները ապականելու դեպքում թշնամին... Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը խնդրանքով դիմում է... Գյումրիում ակցիա տեղի ունեցավ` հաջակցություն ... 17-ամյա պատանին «տիրի» հրացանով վիրավորել է 2... Հենց նոր մի հետաքրքիր տեղեկություն իմացա. Հայ... 6 պարզ խորհուրդ, որոնք կօգնեն նվազեցնել խոլես... Глюк’oZa-ն ներկայացել է հետաքրքիր պատկերով լո... Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել բայքե... Վթար՝ Գեղարքունիքում․ 4 հոգի հոսպիտալացվել է.... «5 տարի տղես Ղարաբաղ կռվավ, ինվալիդ դառավ, հի... Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնի... MMA-ի մրցաշարում մրցավարը 3 անգամ անտեսել է պ... Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կմար... Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմա... Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը ... Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Ստ... G7-ի առաջնորդները կանաչ լույս են տվել Մակրոնի... ՃՏՊ Արագածոտնի մարզում. Փայտով բարձված ЗИЛ-ը,... Թրամփը չի բացառել, որ կհրավիրի Պուտինին G7-ի ... Ստորջրյա գրադարան Ֆլորիդայի հյուրանոցներում Աշոտավան գյուղի խմելու ջրի ավազանում սողուննե... Լյարդի համար քաղցրը կարող է ավելի վտանգավոր լ... Թունավոր սարդը մտել էր ամերիկացի կնոջ ականջը Այսօրվա իշխանությունները դեմքով շրջվել են դեպ... Փաստաբանները բողոքարկել են Թրամփի՝ օգտատերերի... Հնագույն բույսը, որն աճում է Բրիտանիայում, 60... Գյումրիի Սերգեյ Մերկուրովի թանգարանում ցուցադ... Առևանգված վեցամյա երեխային Տեխասում գտել են մ... Ռուսները հիբրիդային պատերազմի են պատրաստվում ... Գվարդիոլա․ Ես լավագույն մարզիչը չեմ Թախանձագին խնդրում ենք մեր քաղաքապետին, որ ու... «Իմ քայլը» խմբակցությունում պառակտում չի առաջ... Քայլի Ջենները պարծեցել է դիզայներական կոշիկնե... Սերժ Սարգսյանի «ձերբակալության», հետո այդ օպե... Երևան քաղաքի «Մալաթիա մոլի» շենքում բռնկված հ... Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը օգոստոսի 24... ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցում է Գ... ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին օգոստոսի 24-ին Սյո... ԱՄՆ-ը և Բրիտանիան կստեղծեն առեւտրի հարցերով ա... Ուրախ չենք, բայց մնում ենք լավատես. Լոնդոնի «... ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ... Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mer... Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել «սխալ... Օգոստոսի 25-ին, ժամը 11:40-ին անօդաչու թռչող ... Հարսանիքի մասնակիցներից մի քանի հոգի բերման ե... Կրում ենք «Great Armenia» polo association ըն...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan