Վերջին տարիներին թերակղզու լողափերին կետեր հազվադեպ են նման մեծ թվով հայտնաբերվել
Ուղղաթիռով շրջագայության ժամանակ Ռեյկյավիկից հյուսիս Սնայֆեդլսնես թերակղզում զբոսաշրջիկները մոտ 50 անկած կետեր են հայտնաբերել:
Գիտնականները կենդանիների զանգվածային անկման պատճառի վարկած են առաջ քաշել, հաղորդում է Spiegel-ը:
Դելֆինների ընտանիքին պատկանող կետերի մարմինները հայտնաբերվել են անցած հինգշաբթի ամերիկացի զբոսաշրջիկների կողմից թերակղզու հեռավոր լողափում: Տեսանյութը տասնյակ կետերի անշունչ մարմիններով, նրանք փոխանցել են տեղի ոստիկանությանը: Որքան ժամանակ է, ինչ կետերն այնտեղ են, դեռ պարզ չէ, և այն, թե ինչ է կատարվել կենդանիների հետ: Կենսաբան Էդա Էլիզաբեթ Մագնուսդոթիրը ենթադրում է, ինչը կարող էր հանգեցնել կաթնասունների զանգվածային անկմանը:
Այս կենդանիները առանձնանում են ուժեղ սոցիալական կապերով, չի բացառվում, որ շատերը ափ են նետվել ցեղակիցներին աջակցելու համար: Բայց քանի որ այդ շրջանում կան ուժեղ հոսանքներ և հատակը ծանծաղ է, ապա դժվարացել է կետերի վերադարձը բաց ծով:
Արևմտյան Իսլանդիայի բնության պատմության ինստիտուտից Ռոբերտ Առնառ Ստեֆանսոնը նշել է, որ վերջին տարիներին թերակղզու լողափերին կետեր հայտնաբերվել են, բայց հազվադեպ նման մեծ թվով: