Կյանքից հեռացել է Թուրքմենստանի նախագահը
Աշխաբադի լրատվամիջոցների տեղեկություների համաձայն՝ կյանքից հեռացել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, հայտնում է Եվրասիական խնդիրների մոնիթորինգային կենտրոնի տնօրեն Ասլան Ռուբաևը:
Նախագահի մահվան պատճառները և ժամանակացույցը չեն նշվում:
Բլոգեր Անատոլի Նեսմեյանը գրել է, որ նախագահի վաղաժամ կյանքից հեռացումը կարող էր կապված լինել լյարդի սուր անբավարարության հետ:
Միաժամանակ մեկ այլ լրատվամիջոց՝ «Թուրքմենստանի խրոնիկան», գրել է, որ նախագահի մայրը արդեն տաս օր է, շատ ծանր վիճակում է Գերմանիայում: Լրատվամիջոցները հաղորդում էին, որ նախագահի ինքնաթիռն էլ են տեսել Գերմանիայում հուլիսի 12-ին:
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը վերջին անգամ ժողովրդի մեջ հայտնվել է հուլիսի 5-ին, հուլիսի 15-ին հայտարարվել է նրա արձակուրդի մասին, ԶԼՄ-ներում նաև տեսանյութ էր հրապարակվել, որտեղ նախագահը խաղում է իր թոռնիկների և ընտանի կենդանի կատուների հետ:
Պետք է ասենք, որ Թուրքմենստանը աշխարհի ամենաներփակ երկրներից է, ցանկացած ոչ պաշտոնական հաղորդագրություն իմացվում և հրապարակվում է արտասահմանյան թերթերում և ԶԼՄ-ներում: