Գեղեցկության մրցույթի մասնակիցը ժյուրիին զարմացրել է լողազգեստի իր ընտրությամբ
«Միսս Անգլիա» գեղեցկության մրցույթի մասնակից՝ մուսուլման Այշա Խանը ժյուրիին զարմացրել է լողազգեստի իր ընտրությամբ: Այս մասին գրում է The Sun-ը:
Մրցույթին ընտրության ժամանակ աղջիկը որոշել է չհագնել բիկինի և դրա փոխարեն լուսանկարներ է արել հիդրոկոստյումով: Դա չի խանգարել նրան հայտնվելու եզրափակողների 20-յակի մեջ: Խանի խոսքով՝ չափազանց բաց հագուստներում ինքն իրեն հարմարավետ չի զգում: Աղջիկն ընդգծել է, որ որոշել է հագնել հիդրոկոստյում ոչ թե կրոնական համոզմունքներից ելնելով:
«Ես հպարտ եմ, որ հավատարիմ մնացի ինքս ինձ ամբողջ մրցույթի ընթացքում և չարեցի ոչինչ, ինչը կհակասեր իմ բարոյական արժեքներին»,- հայտարարել է Խանը:
Մասնակիցը վստահ է, որ իր արարքը շահեկանորեն առանձնացրել է իրեն մյուս մրցակիցներից: Հիդրոկոստյում հագնելու նրա որոշումը սատարել են շատ աղջիկներ, հատկապես երիտասարդ մուսուլման աղջիկներ:
Այս տարի Խանը դարձել է «Միսս Լանքաշիր», ինչը թույլ կտա նրան մասնակցել գեղեցկության մրցույթին ազգային մակարդակում: Դա առաջին գեղեցկության մրցույթն էր, որին նա մասնակցել է: «Միսս Անգլիա» թագը նվաճելու համար անհրաժեշտ է անցնել մրցույթի 10 փուլ: Արդյունքների ամփոփումը կկայանա 2019թ. օգոստոսի 1-ին: