ՃՏՊ Ջրառատ գյուղի կամրջի մոտ. տուժածներ չկան
Հուլիսի 21-ին, ժամը 05:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական
հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ.Վ.) դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան: Ավտոմեքենան ուղղելու
համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն` մինչ գազի բալոնի պարունակության պարպումը: