Արագիլների փետուրներին սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող յուղ է եղել. Ուսումնասիրություն է իրականացվում
Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների անկման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Տեսչական մարմնի աշխատակիցների օպերատիվ աշխատանքների արդյունքում, դեռեւս օրեր առաջ յուղոտված փետուրներով 1 արագիլ տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ՝ պարզելու համար ինչ նյութերով են աղտոտվել թռչունները: Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Facebook-ի էջից։
«Այս պահին իրականացվում են Հրազդան գետի եւ Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշատանքներ՝ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով: Ուսումնասիրություններ են իրականացվում նաեւ տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերի մասով: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,–նշված է գրառման մեջ: