Տորնադո Մանչեսթերում. վնասվել են շենքեր եւ ավտոմեքենաներ, ծառեր են կոտրվել (տեսանյութ)
Անգլիական Մեծ Մանչեսթեր կոմսությանը պատուհասած մինի տորնադոյի հետեւանքով վնասվել են շենքեր եւ ավտոմեքենաներ, ծառեր են կոտրվել, հաղորդում է Daily Mail-ը:
Տարերքը տեղի է ունեցել Մանչեսթերի օդանավակայանի մոտակայքում տեղական ժամանակով ժամը 17:00-ին:
Համացանցում լուսանկարներ ու տեսանյութեր են տարածվել, որոնցում երեւում է, թե ինչպես է ուժեղ քամին կոտրում ծառերն ու քիչ է մնում սպանի անցորդներին: