Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ։ Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել արդարադատության նախարարի առաջին տեղակալ»: