Սրտի կաթվածների վրա ազդող նոր գործոն
ԱՄՆ Kaiser Permanente հետազոտական կենտրոնի գիտնականները պարզել են, որ սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականության վրա միանման են ազդում «վերին» սիստոլիկ եւ «ստորին» դիաստոլիկ զարկերակային ճնշումները։
Ինչպես տեղեկացնում է EurekAlert!-ը, հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են հիվանդանոցների 1,3 մլն պացիենտների զարկերակային ճնշման ցուցանիշները 2007-2016 թվականներին։ Պարզվել է, որ սրտամկանի թուլացման պահին բարձր դիաստոլիկ ճնշումը գրեթե նույն կերպ հանգեցնում է արյան շրջանառության սուր խախտման, ինչ եւ բարձր սիստոլիկ ճնշումը սրտի զարկի պահին։ Նման փոխկապվածությունն ի հայտ է եկել առաջին անգամ։
Այս առնչությամբ փորձագետները կոչ են անում հնարավորինս վերահսկել իրենց զարկերակային ճնշումը, իսկ նորմից շեղումների դեպքում դիմել բժշկի։