Նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Լիտվինին
Նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Լիտվինին: AnalitikaUA.net- ի հաղորդմամբ՝ համապատասխան հրամանագիրը տեղադրված է պետության ղեկավարի կայքում:
Հուլիսի 19-ին Ուկրաինայի նախագահը հրամանագրեր է ստորագրել երկրի արտակարգ եւ լիազոր դեսպանների, մասնավորապես, ԱՄՆ-ում, Վիետնամում եւ Կամբոջայի թագավորությունում, Կիպրոսում, Թուրքմենստանում, Վատիկանում, Մալթայում, Արգենտինայում, Պարագվայում, Ուրուգվայում եւ Չիլիում, Հորդանանի Հաշիմիտյան Թագավորությունում, Նիգերիայում, Գանայում, Բենինում եւ Սիերա Լեոնում, ՀԱՀ-ում, Մարոկկոյում դեսպաններին պաշտոնից հեռացնելու մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին որոշել է ազատել 12 դեսպանների, սակայն չէր նշվել, թե որ երկրներում:
Ավելի ուշ, նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Վադիմ Պրիստայկոն ասել է, որ նախագահն այսպիսի որոշում է կայացրել, քանի որ դեսպանների մեծ մասը «երկար են մնացել իրենց պաշտոններում»: «Ոմանք՝ երկու անգամ», - ասել է նա: