Քոչարյանի գործով դատավորը շտապ հեռացավ ԲԴԽ–ից՝ խուսափելով շփվել լրագրողների հետ
Բարձրագույն դատական խորհրդի անդամների և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի հանդիպումն ավարտվեց: Դավիթ Գրիգորյանը շտապ հեռացավ ԲԴԽ–ից՝ խուսափելով լրագրողների հետ շփումից։
Դավիթ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում չմանրամասնեց, թե ինչ են զրուցել խորհրդի անդամների հետ՝ նշելով, որ ժամանակը կգա՝ Բարձրագույն դատական խորհուրդը կորոշի՝ այդ կապակցությամբ հայտարարություն տարածո՞ւմ է, թե՝ ոչ:
Գրիգորյանը չասաց՝ աշխատասենյակի խուզարկությամբ Ռոբերտ Քոչարյանի գործի նյութերը առգրավվել են, թե ոչ:
Հարցին, թե ինչու չի ցանկանում մանրամասներ հայտնել, Գրիգորյանը պատասխանեց. «Որովհետև դա կխանգարի հետագայում այն գործողություններին, որոնք ես նախատեսել եմ իրականացնել իմ իրավունքների իրացման առումով»: