Նախշուն Տավարացյանը կրկին հրաժարական տվեց
Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը քիչ առաջ հրաժարական է տվել։
Տավարացյանը հայտարարել է, որ իր գործունեությունը շարունակելու է, որպես Վճռաբեկ դատարանի դատավոր։
Հիշեցնե,ք որ Նախշուն Տավարացյանը 2018 թ. նոյեմբերին ընտրվել էր ԲԴԽ անդամ, սակայն հրաժարվել էր երդվել և ստանձնել իր լիազորությունները, 9 ամիս անց, սակայն նա մտափոխվել էր։
Հուլիսի 11–ին կայացած դատավորների ընդհանուր ժողովին Տավարացյանը երդվել էր, որպես ԲԴԽ անդամ և ստանձնել իր լիազորությունները։
Քիչ առաջ Operativ լրատվականը հայտնել էր, որ ԲԴԽ-ում շարունակվում է Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով նիստը:
ԲԴԽ–ն հրապարակել էր իր որոշումը առ այն, թե՝ Նախշուն Տավարացյանը կշարունակի պաշտոնավարել: