«Բնության պահպանությունը կառավարության ուշադրության կենտրոնում է, իսկ առևտրային նպատակներով բնական ռեսուրսների և մի շարք սոցիալական խնդիրներ լուծման համար շահագործումը այսուհետ պետք է բացառել». «Իմ քայլը» դաշինք
Պետությունը պետք է հստակ դիրքորոշում ունենա բնական ռեսուրսների պատշաճ շահագործման և պահպանման հետ կապված հարցերի վերաբերյալ: Հուլիսի 19-ին Իջևանում իրավիճակի թեմայով քննարկմանն այս մասին հայտարարեց «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հստակ դիրքորոշում ունի այս հարցով: «Բնության պահպանությունը կառավարության ուշադրության կենտրոնում է, իսկ առևտրային նպատակներով բնական ռեսուրսների և մի շարք սոցիալական խնդիրներ լուծման համար շահագործումը այսուհետ պետք է բացառել, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է մարդկանց ինչ-որ այլընտրանք առաջարկել », - ասաց Գալստյանը:
Բացի այդ, նա չբացառեց, որ բնական ռեսուրսների ողջամիտ, վերահսկելի եւ լավ մտածված շահագործումը կարող է թույլ տալ ապահովել որոշակի եկամտի ներհոսք ինչպես քաղաքացիների, այնպես էլ ամբողջ պետության համար: