Մարդիկ պատրաստ են փողի դիմաց հրաժարվել ծխելուց. հետազոտություն
Արևելյան Անգլիայի համալսարանի Նորվիչի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր բացահայտում են արել. պարզվում է մեծ է հավանականությունը, որ մարդը ֆինանսական վարձատրության դիմաց կհրաժարվի ծխելուց:
Մասնագետները վերլուծել են 33 հետազոտությունների տվյալները, որոնք անցկացվել են 8 երկրներում և ընդգրկել են ավելի քան 21600 մարդու: Ընդ որում փորձին ներգրավված ծխողների կեսը ֆինանսական վարձատրությունը ստացել է նրա համար, որ թողել է ծխելը:
Եվս 10 հետազոտություններ նվիրված են եղել հղի կանանց, որոնք պատրաստ են եղել նվեր քարտի դիմաց թողնել ծխելը:
Ընդհանուր առմամբ, վնասակար սովորությունից հրաժարվելու վարձատրության գումարը տատանվել է 0-ից (ստուգողական խմբերում) մինչև 1185 ԱՄՆ դոլար:
Մասնակիցների առողջության վիճակի մոնիթորինգ անցկացնելով առնվազն 6 ամսվա ընթացքում գիտնականները պարզել են, որ վարձատրություն ստացած անձանց մոտ ծխելը թողնելու հնարավորությունները 50 տոկոսով ավելին են եղել, քան ստուգողական խմբի ծխողներինը:
Արդյունքում գումարի դիմաց ծխելը թողել է մասնակիցների մոտ 10.5 տոկոսը, իսկ կամավորական հիմունքով՝ 7 տոկոսը:
Հատկանշական է, որ նման միտումը հայտնաբերվել է նաև ծխող հղի կանանց խմբում:
Գիտական աշխատանքի արդյունքները ներկայացվել են Cochrane Library-ում: