Միսիսիպիի ներկայացուցիչների պալատի անդամության թեկնածուն սպանել է կնոջը և ինքնասպան եղել
Միսիսիպիի ներկայացուցիչների պալատի անդամության թեկնածուն սպանել է կնոջն ապահարզանի թղթերը ստանալուց հետո, իսկ հետո ինքնասպան է եղել, տեղեկացնում է NBC-ն։
Կառլ Ռոբինսոնը մտել է Փոթս ճամբարի Ուիլյամսի կլինիկա, որտեղ Լաթոյա Թոմպսոնն աշխատում էր ընդունարանում որպես ադմինիստրատոր, եւ կրակել է նրան։
Այնուհետեւ նա թռել է ընդունարանի սեղանին եւ կրակել իր վրա։ «Նա ինքնասպան է եղել եւ ընկել կնոջ կողքին»,- ասել է ներկաներից Դիկերսոնը։
Ռոբինսոնը եւ Թոմպսոնն ամուսնալուծության գործընթացի մեջ էին, եւ տղամարդը ապահարզանի փաստաթղթերը ստացել էր հրաձգությունից կես ժամ առաջ։
Ռոբինսոնն առաջադրվել էր Միսիսիպիի ներկայացուցիչների պալատի անդամի թեկնածու 5-րդ օկրուգից։