Քաղաքացին ծուխ է նկատել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի 3/2 շենքի բնակարաններից մեկից. բնակիչը ուշաթափված է եղել
Հուլիսի 19-ին, ժամը 11:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել,
որ քաղաքացին ծուխ է նկատում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի
Իսահակյան թաղամասի 3/2 շենքի բնակարաններից մեկից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու
մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գազօջախին ծխացել է կերակուր, ինչի հետևանքով քաղաքացին ուշաթափվել է: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: